Рубрика: Հայենագտություն

Շենգավիթի մասին

Երևանի Շենգավիթ համայնքն ունի շուրջ 6000-ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին։ Շենգավիթ բնակատեղիի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Քրիստոսից առաջ IV-II հազարամյակի հնագիտական նյութեր, որոնք ապացուցում են, որ Շենգավիթը եղել է Հայաստանի հնագույն ու ճարտարապետական կատարյալ կառույցներից մեկը։ Այն հիշեցնում է Միջագետքի, Փոքր Ասիայի (առաջին Տրոյա) հնագույն հուշարձանները։ Այս համայնքում է գտնվում Կարմիր Բլուրը (Թեյշեբաինի) հզոր ուրարտական քաղաքը։ Այն ներկայացնում է պատմական մեծ արժեք։

Շենգավիթը՝ որպես համայնք, ձևավորվել է 1996 թվականին։

Շենգավիթ համայնքը համարվում է արդյունաբերական, այստեղ են տեղակայված արտադրական մի շարք ձեռնարկություններ՝ «Գրանդ Տոբակո», «Արաքս Գոլդ» հայ-կանադական և «Գրանդ Քենդի» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները, «Հայ-էլեկտրամեքենա», «Նաիրիտ», «էլեկտրոն», «Արմեն-Կարպետ», «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական և այլ ընկերություններ։

Автор:

Արևելյան դպրոց

Շենգավիթի մասին: Один комментарий

Оставьте комментарий